Դեկորատիվ երեսպատումներ (Շուբա)

  Էքստերիերում (արտաքին հարդարանք) մեծ տեղ է գտել դեկորատիվ երեսպատումը, որը տարածված է «շուբա» անունով: Շուբան, այլ կերպ ասած, տան հագուստն է և, կախված քարատեսակից ու գույնից, ոճավորում է կառույցի արտաքին տեսքը: Շուբան ինքնատիպ մշակված քար է, որի արտաքին մակերեսի անհարթ ձևավորումը ստեղծում է անտաշ քարի տպավորություն: Համատեղելով ամրությունը և գեղեցկությունը՝ Ձեզ ենք առաջարկում շուբաներ բազալտից, տուֆից, ֆելզիտից: Քարի տեսակը, ձևը, չափերը կարող եք ընտրել ինքներդ, իսկ մեր մասնագետները կօգնեն «հագցնել» Ձեր տանը տաք, գեղեցիկ և յուրօրինակ «հագուստ»։