Քիվեր եւ կամարներ

  Քիվերը, կամարները, անկյունային քարերը և ճարտարապետական նմանատիպ այլ էլեմենտները համարվում են ճակատային դետալներ:

  Քիվը օգտագործվում է որպես պատի հորիզոնական խութ, որն ամրապնդում է կառույցի տանիքը և պաշտպանում պատը անձրևաջրերից: Գոյություն ունեն նաև միջանկյալ քիվեր, որոնք առանձնացնում են հարկերը: Քիվերի ձևից կարելի է կռահել, թե կառույցը որ ժամակաշրջանի է և ինչ մշակույթի է պատկանում կամ ոճավորման ինչ միտում ունի:

  Մենք կարող ենք առաջարկել քիվերի հարուստ տեսականի, ինչպես նաև ընդունել պատվերներ՝ հաշվի առնելով հաճախորդի ցանկություններն ու պահանջները: Տեղադրումը կատարվում է մեր մասնագետների կողմից` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում:

  Կամարները օգտագործում են ինչպես էքստերիերում, այնպես էլ` ինտերիերում: Դրանք օգնում են ընդգծել առաստաղի բարձրությունը և մեծացնել տեսողական տարածքը: Մենք կարող ենք պատրաստել կամարներ ցակացած քարից` տարբեր չափերի և ոճի։