Հնդկական գրանիտ

Հնդկաստանը հարուստ է գրանիտի և մարմարի հանքերով, որտեղ քարի պահուստները կազմում են աշխարհի պահուստների գրեթե 1/3 մասը։ Հնդկական գրանիտները առանձնանում են իրենց գունային գամմայով, շքեղ տեսքով, ինչպես նաև իրենց հուսալիությամբ, երկարակեցությամբ, ջրա և ջերմադիմացկունությամբ։ Գրանիտները օգտագործվում են շենքերի և կառույցների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարման համար։ Բացի այդ կարող եք պատրաստել բուխարիներ, դեկորատիվ և կենցաղային այլ դետալներ։ Արտաքին հարդարման համար այն հիմնականում օգտագործվում է շենքերի հիմնային հատվածներում, գրանիտի և այլ բնական քարի համադրությունը յուրահատուկ շքեղություն կհաղորդի Ձեր կառույցին։ Ներքին հարդարանքներում օգտագործվում է որպես աստիճան, պատուհանագոգ, սեղան, սեղաներես, քանի որ գրանիտի մակերևույթը ժամանակի ընթացքում չի խազվում և չի կորցնում իր փայլը։Մեր գործարանում առկա տեսականուց կարող եք գտնել ցանկացած ինտերիերին լրացնող և համահունչ քար։