Գրանիտ

  Գրանիտ (լատ.՝ granum - հատիկ). - հրաբխային ապար է, որն ամենատարածվածն է մայրցամաքային երկրակեղևում։ Առավելապես հաճախադեպ են մոխրագույն և սև գրանիտները, բայց պատահում են նաև դրանց վարդակարմիր, սպիտակ, դեղին և կանաչ երանգները։ Շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավականաչափ պարզ եղանակի՝ այն վաղուց օգտագործվում է որպես շինարարական քար։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն նրա հիմնական առավելությունը արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմակայում է մինչև 800°С ջերմաստիճանին։ Բնական հանքանյութերի մեջ, բյուրեղներից և կվարցիտներից հետո, իր ամրությամբ այն զբաղեցնում է երրորդ տեղը։ Բացի դրանից, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։

  Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ։ Այն լավագույն տարբերակն է արտաքին երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար։ Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարանքում, հատկապես այնտեղ, որտեղ պետք է համատեղել գեղեցիկն ու ամուրը։

  Մեզանից կարող եք գնել գրանիտ Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ: Առաքումը՝ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն։