Երեսապատման սալիկներ

  Armstone ընկերությունը Ձեզ է ներկայացնում երեսպատման սալիկներ, որոնք աչքի են ընկնում բարձր տեխնիկական հատկանիշներով: Բոլոր ցուցանիշները, մասնավորապես ցրտադիմացկունությունն ու ցածր ջրակլանումը, համապատասխանում են պետական ստանդարտներին: Սալիկների գեղագիտական տեսքը` պայծառ նրբերանգներն ու ձևավորման բազմազանությունը, դիզայնի ավանդական և ժամանակակից տարբերակները բավարարում են նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին: Երեսպատման սալիկների հումք կարող է դառնալ գրեթե ցանկացած քար, ինչպես, օրինակ, բազալտը, գրանիտը, մարմարը, տրավերտինը կամ տուֆը: Բնական քարից պատրաստված երեսպատման սալիկները կիրառվում են կառոււյցների ներքին եւ արտաքին հարդարման մեջ: Առաջարկում ենք նաև սալեր, որոնք կարող են օգտագործվել հողապատնեշների, ցանկապատերի եւ այլ կառույցների համար: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն:

  Բնական քարից պատրաստված երեսպատման սալիկների չափսերը.

հաստություն.
• սկսած 10 մմ

  երկարություն և լայնություն.

• նվազագույն չափը՝ 70 մմ x 150 մմ

• առավելագույն չափը՝ 3500 մմ x 2000 մմ