Բազրիքներ և աստիճանաճաղեր

  Բազրիքները և աստիճանաճաղերը օգտագործվում են աստիճանների ամբողջականությունն ապահովելու նպատակով: Հարմար է օգտագործել և´ ինտերիերում, և´ էքստերիերում: Դրանք յուրահատուկ են դարձնում և´ աստիճանները, և´ պատշգամբները: Քարե բազրիքները զգայուն չեն ջերմաստիճանային փոփոխությունների նկատմամբ, դիմացկուն են մթնոլորտային տեղումների հանդեպ: Դրանք երկարակյաց են և գեղեցիկ, որն էլ օգնում է յուրօրինակ դարձնել կառույցը: Բազրիքները և աստիճանաճաղերը հիմնականում պատրաստում են նույն քարից, ինչ աստիճանները, բայց կարող են լինել նաև տարբեր` կախված Ձեր ընտրությունից: Պատվիրելիս կարող եք առաջարկել Ձեր նախընտրած դիզայնը և չափերը։