Բազալտ

  Բազալտ (լատ.՝ basaltes - փորձաքար). - հրաբխային հիմնային ապար է: Երկրի ընդերքում գտնվող ապարներից ամենատարածվածն է: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ: Բազալտը չի այրվում և կարող է դիմակայել մինչև 1500°C ջերմաստիճանին:

Բազալտի հատկությունները`
• ճնշման հանդեպ բարձր դիմացկունություն,
• ցնցումների (ամորտիզացիայի) հանդեպ դիմացկունություն,
• քիմիական բարձր կայունություն,
• գրեթե զրոյական ջրակլանում,
• ցրտակայունություն,
• էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն։

  Մեզանից կարող եք գնել բազալտ Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ: Առաքումը՝ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն։