Աստիճաններ

    Ժամանակակից ճարտարապետության մեջ չափազանց մեծ է աստիճանների դերը, ուստի և մեծ է դրանց գործառութային և ոճային բազմազանությունը: Մենք առաջարկում ենք տարբեր ոճի աստիճաններ, որոնք կարող են լինել ամբողջական քարից կամ քարերի համակցությամբ: Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ նախագծել Ձեր պահանջներին բավարարող աստիճաններ: Բնական քարով երեսպատված աստիճաններն ունեն գեղեցիկ, թանկարժեք և էլիտար տեսք: Դրանք շատ հարմար են գույների և քարերի տեսակների համադրությամբ և պրակտիկ են, քանի որ տեղադրման ժամանակ նույնիսկ կարելի է փոփոխել չափսերը և ձևը: Երեսպատման համար օգտագործվում են երկարակյաց քարեր. արտաքին հարդարման համար՝ մարմար, իսկ ներքին հարդարման համար՝ գրանիտ և բազալտ: Իրենց պարզությամբ և դիմացկունությամբ առանձնանում են հատկապես մեկ ամբողջական քարից պատրաստված աստիճանները, որոնք ամուր հիմքով ապահովվելու դեպքում կարող են օգտագործվել նույնիսկ հարյուրամյակներ։ Բնական քարերից աստիճանները կայուն են ջերմաստիճանի փոփոխականության նկատմամբ և դիմացկուն՝ հարվածների հանդեպ: Դրանք հեշտությամբ մաքրվում են և ընդունում նախկին տեսքը։